Իզմիրլյան հիմնադրամը համաֆինանսավորում է «Բաց օլիմպիադա» ծրագիրը

Ակադեմիական գերազանցության խթանում՝ թիրախային մարզերում օլիմպիադաներին մասնակցելու հավասար հնարավորությունների ապահովման, ինչպես նաև շնորհալի աշակերտների համար որակյալ կրթության հասանելիության ապահովման միջոցով

  • Մայիս 11, 2025
  • ԻՀ մամուլ
  • 1 Նկար

Կրթությանն աջակցելու իր ռազմավարական նպատակին համահունչ՝ Իզմիրլյան բարեգործական հիմնադրամը համաֆինանսավորում է «Բաց օլիմպիադա» ծրագիրը, որն իրականացվում է «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի կողմից։

Ծրագիրը նպատակ ունի տարածել օլիմպիական շարժումը՝ խթանելով ակադեմիական գերազանցությունը թիրախային մարզերում օլիմպիադաներին մասնակցելու հավասար հնարավորությունների ապահովման, ինչպես նաև շնորհալի աշակերտների համար որակյալ կրթության հասանելիության ապահովման միջոցով։

Ծրագրի շահառուներն են ՀՀ Սյունիքի, Գեղաքրքունիքի, Տավուշի և Լոռու մարզերի հանրակրթական դպրոցների 4-8–րդ դասարանների սաները։