Կրթություն

2025 թվականից ի վեր

Բաց օլիմպիադա

Իզմիրլյան բարեգործական հիմնադրամի համաֆինանսավորմանբ «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի կողմից իրականացվում է «Բաց օլիմպիադա» ծրագիրը՝ նպատակ ունենալով խթանել ակադեմիական գերազանցությունը թիրախային մարզերում օլիմպիադաներին մասնակցելու հավասար հնարավորությունների ապահովման, ինչպես նաև շնորհալի աշակերտների համար որակյալ կրթության հասանելիության ապահովման միջոցով։

Ծրագրի շահառուներն են ՀՀ Սյունիքի, Գեղաքրքունիքի, Տավուշի և Լոռու մարզերի հանրակրթական դպրոցների 4-8–րդ դասարանների սաները։