Սոցիալական, կրթություն

2025 թվականից ի վեր

Աջակցություն ՀՀ-ում գործող արցախյան գերփոքր և փոքր ձեռնարկություններին

«Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ մեկնարկել է «Արցախյան տեղահանված գերփոքր և փոքր ձեռնարկատերերի (ձեռնարկությունների) քարտեզագրում, իրազեկում և կարողությունների զարգացում» ծրագիրը, որն իրականացվում է «Արցախ Միություն» հասարակական կազմակերպության կողմից։

Ծրագրի նպատակն է աջակցել բռնի տեղահանված արցախցիների կողմից ՀՀ-ում ստեղծված ու գործող գերփոքր և փոքր ձեռնարկություններին՝ նպաստելով նրանց տնտեսական կայունությանն ու մրցունակության բարձրացմանը։

Ծրագիրը ներառում է հետևյալ հիմնական բաղադրիչները՝

Գերփոքր և փոքր ձեռնարկությունների կարիքների և կարողությունների գնահատում

Արհեստավարժ խորհրդատվություն և անհատական ուղղորդում

Վերապատրաստման ծրագրեր՝ բիզնես կառավարման կարողությունների զարգացման նպատակով

Տեսանելիության բարձրացում՝ շուկայում ավելի լավ դիրքավորվելու համար։

Այս նախաձեռնությունը նպատակ ունի ստեղծել ամուր հենք ձեռնարկությունների շարունակական զարգացման և տեղական տնտեսությանը արդյունավետ ինտեգրվելու համար։